ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը

Զելենսկին եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը

Թրամփ-Զելենսկի խորացող տարաձայնությունների ֆոնին՝ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք գործընկերների հետ: 

«Ուժեղ է Ուկրաինան, ուժեղ է Եվրոպան»,- հայտարարել է Զելենսկին Լեհաստանի նախագահի հետ զրույցում: 

Խորվաթիայի, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի վարչապետների, Չեխիայի նախագահի, Իռլանդիայի և Կոտ դ'Իվուարի ղեկավարների հետ էլ քննարկվել են առաջիկա համատեղ գործողությունները, անվտանգության երաշխիքների հարցը:

Զելենսկին զրուցել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ներկայացրել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Թրամփի բանագնացի հետ հանդիպման արդյունքները: 

Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ նախագահը և կանցլերը քննարկել են արդար խաղաղության տեսլականը և բանակցությունների սեղանի շուրջ Եվրոպայի դերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում