ԳԳոհար Սարգսյան

Մանկապարտեզները վաղը աշխատելու են, որ աշխատանքի գնացող ծնողները հնարավորություն ունենան երեխաներին թողնել․ Տիգրան Ավինյան

Մանկապարտեզները վաղը աշխատելու են, որ աշխատանքի գնացող ծնողները հնարավորություն ունենան երեխաներին թողնել․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ խցանում կա Արաբկիր վարչական շրջանում։

Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դաս չի լինելու, Ավինյանը հայտնում է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։

«Բայց կոչ ենք անում մարդկանց վաղվա ընթացքում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ, վարել ավտոմեքենա, իսկ վարելու դեպքում միայն ձմեռային անվադողների դեպքում, քանի որ ամառային անվադողերը լուրջ խնդիրներ են ստեղծում։ Ովքեր հնարավորություն ունեն վաղը իրենց աշխատանքը կազմակերպելու հեռավար կերպով, բոլորին խնդրում ենք հենց այդպես էլ իրականացնել, վաղը սպասվում է ամենաառատ տեղումների օրը»,- ասում է նա։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում