ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի նախագահը պահանջում է ավարտել իսրայելական զորքերի դուրսբերումը երկրի հարավից

Լիբանանի նախագահը պահանջում է ավարտել իսրայելական զորքերի դուրսբերումը երկրի հարավից

Իսրայելի զինվորականները պետք է վերջնականապես լքեն լիբանանյան տարածքը՝ թողնելով իրենց վերահսկողության տակ գտնվող վերջին կետերը՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանի բուֆերային գոտու հինգ հսկիչ կետում, որպեսզի կանխի «Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի խախտումները:

LBCI հեռուստառադիոալիքի փոխանցմամբ՝ Աունը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսի հետ զրույցում խոսել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի իրականացման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման անհրաժեշտության մասին, որը վերջ դրեց 2006 թվականին իսրայելա-լիբանանյան պատերազմին։ Բացի այդ, Աունը կոչ է արել արագացնել Իսրայելում ձերբակալված լիբանանցի քաղաքացիների ազատ արձակումը:

Ուոլսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է վերահսկել հարավային Լիբանանում տիրող իրավիճակը։ Նա ողջունել է լիբանանյան զինվորականների գործողությունները, որոնք զբաղեցնում են այն տարածքները, որտեղից հեռանում են իսրայելցի զինվորականները: Խորհրդականը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի ձգտումը՝ Լիբանանի հետ աշխատել հրադադարի ռեժիմի ապահովման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում