ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը. Զելենսկի

Թուրքիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը. Զելենսկի

Անկարայում մեկնարկել են Վոլոդիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները: Թուրքիային նախագահի գրասենյակից հայտնել են, որ դրանք նվիրված են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը:

Հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահը Անկարայում այցելել է Աթաթուրքի դամբարան, ինչպես նաև բացել է Ուկրաինայի դեսպանության նոր շենքը:

Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը:

«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, մենք ձգտում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքներ տրամադրելու վրա։ Մենք ցանկանում ենք, որ անվտանգության այդ երաշխիքները տրամադրվեն Միացյալ Նահանգների, Եվրամիության և ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում