ԼԼուսինե Մուրադյան

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվեց. Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվեց. Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամասի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձանց միջև 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում