Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային համաժողովը

ՄՄերի Ներսիսյան

Մյունխենում այսօր մեկնարկել է անվտանգության միջազգային համաժողովը։ Տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ հավաքվել են Բավարիայի մայրաքաղաքում՝ քննարկելու աշխարհի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Արդեն երրորդ տարին է՝ համաժողովի քննարկումների առանցքում Ուկրաինայում շարունակվող պատերազմն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաժողովի շրջանակում ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: «Չգիտեմ, թե որ երկիրը կոնկրետ ով է ներկայացնելու, բայց դրանք կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում