Ավիավթարի հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների ավելի քան 40 դի և մարմինների մնացորդներ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Կան անհետ կորածներ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ օդում բախվել էր ռազմական ուղղաթիռի և ընկել Պոտոմակ գետը։ Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք զինվորական։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բոլորը զոհվել են: Ինքնաթիռում այդ թվում ռուս գեղասահորդներ և այլ ռուսաստանցիներ են եղել: Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ զոհվածների թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ վթարը հավանաբար տեղի է ունեցել ուղղաթիռի պատճառով: Պոտոմակ գետում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի սև արկղերը, այժմ դրանք ուսումնասիրվում են:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում