Լոս Անջելեսի շրջանում հրդեհի նոր օջախներ են առաջացել

ԴԴիանա Գասպարյան

Լոս Անջելեսի շրջանում հրդեհի նոր օջախներ են առաջացել: CNN-ի տվյալով՝ այրվել է շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Չոր եղանակի և քամիների պատճառով կրակն արագ տարածվել է: Տուժած բնակելի շենքերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են: Իշխանությունները մտադիր են տարհանել ևս 23 հազար մարդու:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 4000 հրշեջ։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ իրավիճակն այժմ այնքան ծանր չէ, որքան վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում