Կարծում եմ, որ մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Ըստ էության՝ մենք այսօր իրականացնում ենք այդ հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը մյուսի հաշվին, բայց ունեն որոշակի փոխազդեցություններ, և հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, և այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է ՀՀ անվտանգությունը:

Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել:

Ես կարող եմ ասել հետևյալը. որ ես համարում եմ, որ այն պրոցեսը, որ մենք անցել ենք, ես համարում եմ, որ դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս այսօրվա իրական աշխարհ: Այն բոլոր բարեփոխումները, որ մենք այսօր անում ենք, ըստ էության, այդ բարեփոխումները դրա մասին են: Մենք առաջարկում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներով մենք մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք այդ վեպի սյուժեից դեպի Իրական Հայաստան: Սա մեր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության հայեցակարգն է»,- նշեց Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում