ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Եվրոպան և Բալթյան երկրները կողմ են ռուսական նավթի գների իջեցմանը

Հյուսիսային Եվրոպան և Բալթյան երկրները կողմ են ռուսական նավթի գների իջեցմանը

Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել G7-ի համակարգման շրջանակում իջեցնել ռուսական նավթի գները, ինչը, նրանց համոզմամբ, կկրճատի Մոսկվայի եկամուտները՝ նվազեցնելով Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը: Այս մասին գրել են շվեդական առցանց պարբերականները՝ նշելով, որ համապատասխան առաջարկով նամակ է ուղարկվել Եվրահանձնաժողով։

Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդն ասել է. «Որքան ցածր լինի ռուսական նավթի գինը, այնքան ավելի արագ խաղաղություն կհաստատվի»:

Նախարարը հաշվարկել է, որ մեկ բարելի դիմաց 10 դոլարով գնի իջեցումը Ռուսաստանի համար կնշանակի տարեկան 200 մլրդ դոլարի վնաս, ինչը համապատասխանում է ռուսական ռազմական բյուջեի 15%-ին։ 2022 թվականի հոկտեմբերին ԵՄ-ն և G7 երկրները պայմանավորվեցին, որ ռուսական նավթը չպետք է վաճառվի մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլարից ավելի գնով։

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականի վերջին արևմտյան երկրների կողմից գնային վերին շեմի սահմանումից հետո Ռուսաստանն իր նավթը վաճառում  է Չինաստանին ու Հնդկաստանին։ Այդ շուկաներում այն վաճառվում է համաշխարհային գների համեմատ մեծ զեղչերով, սակայն այն դարձյալ ավելի շահավետ է, քան Արևմուտքի սահմանած թույլատրելի գինը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում