ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի հատվածի կառավարման հարցը

ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի հատվածի կառավարման հարցը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ քննարկել է մասնակցությունը Գազայի հատվածի ժամանակավոր կառավարմանը, իսրայելական զորքերի դուրսբերումից հետո և մինչև Պաղեստինի ազգային վարչակազմը կստանձնի տարածաշրջանի լիարժեք վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տասնյակ օտարերկրյա դիվանագետների և արևմտյան պաշտոնյաների։

Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ն ԱՄՆ-ի անվտանգության մերձավոր գործընկերն է և դիվանագիտական ​​կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ որոշակի ազդեցություն ունենալով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ կուլիսային բանակցությունների ընթացքում Աբու Դաբիում քաղաքական գործիչները հանդես են եկել Պաղեստինի ազգային վարչակազմի բարեփոխման օգտին՝ ապահովելու նրա հետագա վերահսկողությունը Գազայի հատվածի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի վրա՝ Պաղեստինի անկախ պետության շրջանակում, որի ստեղծմանն Իսրայելը բացահայտ ընդդիմանում է:

«ԱՄԷ-ն չի մասնակցի որևէ ծրագրի, որը չի ներառում Պաղեստինի ինքնավարության էական բարեփոխումները, նրա լիազորությունների ընդլայնումը և Պաղեստին պետության ստեղծման վստահելի ճանապարհային քարտեզի մշակումը»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ այս տարրերն այժմ բացակայում են, սակայն անհրաժեշտ են Գազայում ռազմական բախումների դադարեցումից հետո ցանկացած ծրագրի հաջողության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում