Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը երկրի հարավում

ԴԴավիթ Մուրադյան

Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը երկրի հարավում՝ լարված իրավիճակի պատճառով: Այդ մասին հաղորդել է LBCI հեռուստառադիոալիքը: Ըստ լիբանանյան հրամանատարության՝ ռազմական ներկայության ուժեղացման մասին որոշումը պայմանավորված է նրանով, որ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և հարձակումներ գործել Լիբանանի ու նրա քաղաքացիների դեմ»:

Ըստ The Times of Israel-ի՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) ևս հայտարարել են, որ իսրայելական զորքերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում, և դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին: Այն նախատեսում է հարավային Լիբանանից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում և «Հըզբոլլահի» փոխարեն Լիբանանի զինված ուժերի տեղակայում: Իր հերթին, իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ կուսումնասիրեն UNIFIL-ի հայտարարությունը՝ հրաժարվելով այլ մեկնաբանությունից:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում