Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

ՍԱՏՄ նախաձեռնությամբ ֆերմերների հետ քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր

ՍԱՏՄ նախաձեռնությամբ ֆերմերների հետ քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր

Օրերս սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված հարցերն են քննարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Տավուշի մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները, ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները:

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է բոլորին. յուրաքանչյուր խմբի տնտեսվարողներն ու ֆերմերները ներկայացրել են խնդիրն իրենց տեսանկյունից. ըստ ֆերմերների և միս իրացնողների՝ մարզում գործող սպանդանոցների հզորությունները բավարար չեն մարզում առկա մորթի պահանջարկը բավարարելու համար: Խնդրին արձագանքել են սպանդանոցների տերերը՝ հակադարձելով, որ կենդանիներին մորթի չներկայացնելու պատճառով չէր գործում Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը, իսկ մնացածներն էլ գործում են թերի ծանրաբեռնվածությամբ: Եթե ֆերմերները հրաժարվեն բակային մորթից, ապա սպանդանոցների հզորությունները ոչ միայն կբավարարեն, այլև պատրաստ կլինեն ավելի ակտիվ գործունեության՝ թե՛ սպանդի կազմակերպման, թե՛ կենդանիների տեղափոխման իմաստով (Տավուշի մարզում գործում է 8 սպանդանոց, որոնցից 6-ը՝ ծառայություն մատուցող): 

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հորդորել է կենդանիների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում, վստահեցնելով, որ վերահսկող մարմինը խստորեն գործելու է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում. ոչ սպանդանոցային ծագման միսն առգրավվելու և ոչնչացվելու է։ Սպանդանոցի տերերին հանձնարարվել է գործել սանիտարահիգիենիկ նորմերը խստորեն պահպանելով:

Նա մանրամասն տեղեկացրել է ՀՀ կառավարության կողմից ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու և սպանդային կետեր կառուցելու, ինչպես նաև շարժական սպանդանոցներ ունենալու շահավետ հնարավորությունների մասին:

Տնտեսվարողներից մեկը ներկայացրել է շարժական սպանդանոց ձեռք բերելու իր ծրագիրը ու վստահեցրել, որ մոտ ապագայում այն կյանքի է կոչելու:

Այս պահին գործում է նաև Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում