ԻԻրինա Մկրտչյան

Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

 

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը:
 

 

ԱԺ նախագահը շրջել է նաև Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում