Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ՀՀ-Շվեդիա համագործակցության արդյունքները

ԳԳոհար Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Ողջունելով ՆԳ նախարարին՝ Շվեդիայի դեսպանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։

Բարձր գնահատելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի Թագավորության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու այն։ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով աղետների ռիսկի նվազեցման, դիմակայուն պետության ձևավորման, ինչպես նաև ոստիկանության և միգրացիոն կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությունները։

Անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է այդ ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման առաջնային դերն ու մատնանշել է վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության կարևորությունը։

Քննարկվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես Ոստիկանության գվարդիայի և Միասնական զանգերի կենտրոնի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հատուկ անդրադարձ է կատարվել զանգվածային միջոցառումների ժամանակ տակտիկական մեթոդաբանությանը, ծառայողների բանակցային հմտությունների զարգացմանը, այդ ուղղությամբ Շվեդիայի փորձը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում