ՄՄարիամ Մխիթարյան

Թունիսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը

Թունիսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը

Թունիսը խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիսում գրոհայինների իրականացրած ահաբեկչական հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել երկրին՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Այս մասին ասվում է Թունիսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Թունիսի Հանրապետությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությանը և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս եղբայրական երկրին, որպեսզի նա պահպանի իր ինքնիշխանությունը, իր ժողովրդի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեքստում:

Ըստ վերջին տեղեկությունների՝ զինյալները գրավել են Սիրիայի մեծությամբ չորրորդ խոշոր քաղաքը՝ Համան, և մտադիր են գրոհել Հոմսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում