ԼԼուսինե Մուրադյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվեց Արմեն Մարուխյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվեց Արմեն Մարուխյանը

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած օրակարգում ընդգրկված էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն էին՝ Նարինե Ազարյանը և Արմեն Մարուխյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում