Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Ինչ հիմքով են աշխատանքից ազատվել 18 վարորդները. պարզաբանում

Ինչ հիմքով են աշխատանքից ազատվել 18 վարորդները. պարզաբանում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է 18 վարորդների՝ աշխատանքի ազատմանը:

«Տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
 
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,- գրել է Կոստանյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում