ԻԻրինա Մկրտչյան

Սրբուհի Գալյանն ու Նիդերլանդների դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Սրբուհի Գալյանն ու Նիդերլանդների դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և արդյունավետ համագործակցություն: Կողմերը քննարկել են փոխգործակցության շարունակականությանը միտված մի շարք առաջնահերթություններ:
 
Մտքեր են փոխանակվել դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող աշխատանքների շուրջ: Սրբուհի Գալյանը կարևորել է քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների բարձրացմանն ուղղված Նիդերլանդների Թագավորության աջակցությունը:
 
Հատուկ ուշադրություն է դարձվել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրին առնչվող հարցերին: Միջազգային գործընկերների հետ ջանքերի մեկտեղման և ծրագրային օրակարգեր սահմանելու հարցում նախարարն սկզբունքային է համարել կարիքի ճիշտ ձևակերպման անհրաժեշտությունը:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը հասցնելով նոր մակարդակի:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում