ԻԻրինա Մկրտչյան

Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների կոնվենցիայի բյուրոյի անդամ

Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների կոնվենցիայի բյուրոյի անդամ

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը:

 

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին:

 

Քննարկվել են արդյունաբերական անվտանգության ռիսկերը, որոնք կապված են օգտակար հանածոների, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և այլ ասպեկտների հետ:

 

Տեխնածին աղետների փորձագիտական խումբը դիտարկել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած տեխնածին աղետների աճող ռիսկերը՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման ոլորտում համատեղ ջանքերի կարևորությունը։

 

Կազմակերպչական և ֆինանսական ընդհանուր հարցերից բացի, համաժողովում ամփոփվել են 2023-2024 թթ. իրականացված աշխատանքները, հաստատվել են 2025-2026 թթ. իրականացվելիք առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել բնատեխնածին աղետների կառավարման նոր ռազմավարության մշակման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։

 

Համաժողովում 2025-2026 թթ. երկամյա ժամանակահատվածի համար ընտրվել է Կոնվենցիայի բյուրոյի 10 անդամ։ Բյուրոյի անդամ է վերընտրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում