ԳԳոհար Սարգսյան

Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները

Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։

Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայումս առկա է միայն մեկ տնտեսվարող, որը դեռևս ունի 12 458 400 դրամի չմարված պարտավորություն։ Հարուցված վարույթների արդյունքներով 6 ընկերության նկատմամբ կիրառվել է 26 779 000 դրամի տուգանք։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսվարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում