ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է երկրի նոր նախագահի ընտրությանը

Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է երկրի նոր նախագահի ընտրությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանը կնշանակի նախագահի ընտրության օրը։

«Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, իսկ դրա համար կարևոր է, որ ընտրությունն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի», - լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

Վրաստանում սահմանադրության փոփոխություններից հետո նախագահին առաջին անգամ կընտրեն ոչ թե քաղաքացիները, այլ 300 ընտրիչների կոլեգիան, որում կընդգրկվեն նոր գումարման խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և քաղաքական կուսակցությունների թեկնածուներ՝ համամասնական քվոտաներով։

Խորհրդարանի ընտրությունում հաղթած «Վրացական երազանքը» դեռ չի քննարկել երկրի նախագահի պաշտոնի թեկնածությունը, հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում