ԻԻրինա Մկրտչյան

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հանձնուքում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ բերած կինը ձերբակալվել է

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հանձնուքում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արամվիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ 

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում