Հուսով եմ՝ Արևմուտքում ամբողջությամբ կկարդան ՌԴ միջուկային դոկտրինը. Լավրով

ԴԴիանա Գասպարյան

Լուրերի ֆոնին, որ Վաշինգտոնը Կիևին թույլ է տվել ամերիկյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, իսկ ՌԴ նախագահը ստորագրել է միջուկային նոր դոկտրինը, հայտնի է դարձել, որ Ուկրաինական կողմը գիշերը ATACMS հրթիռներով հարվածել է Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտի, որտեղ հրդեհ է բռնկվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ վեց հրթիռից հինգը խոցվել է: Զոհեր չկան:

ՌԴ արտգործնախարարը G20-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է՝ տեղի ունեցածն ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում։ «Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ Արմուտքում ամբողջությամբ կկարդան Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Դիվանագետը նախազգուշացրել է՝ Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը: «ԱՄՆ ռազմական մասնագետների աջակցությամբ հեռահար հարձակումները Ռուսաստանը կընկալի որպես պատերազմի որակապես նոր փուլ»,- հավելել է Լավրովը։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում