ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում աջակցություն են հայտնել Հայաստանին

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։Դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա լքի երկիրը:

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Շելդոն Ուայթհաուսն էլ նշել է, որ իրենք սատարում են Հայաստանին։ «Սենատոր Մարքին և ես սատարում ենք Հայաստանին: Մենք անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան մեծաթիվ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար»,- նշել է Ուայթհաուսը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում