Մեկնարկել է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը

ՄՄերի Ներսիսյան

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը։ Բրազիլիան որպես իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, սոցիալական ներառականությունը և սովի դեմ պայքարը:

Երկրների առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն Բրազիլիայում են: 20-ի գագաթնաժողովը տեղի կունենա 19 երկրի և Եվրամիության մասնակցությամբ։ Գագաթնաժողովի օրերին անվտանգության ապահովման գործում ներգրավված է 8 հազար զինվորական։

Բացման արարողությունից հետո կներկայացվի «սովի և աղքատության դեմ գլոբալ դաշինքը», կհայտարարվեն դրան մասնակից երկրներն ու միջազգային կազմակերպությունները։ G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա ՄԻԿՏԱ երկրների խմբի ղեկավարների հանդիպումը. այն ներառում է Մեքսիկան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Ավստրալիան։

Գագաթնաժողովի առաջին օրը առաջնորդները կմասնակցեն նաև գլոբալ կառավարման ինստիտուտների բարեփոխումներին նվիրված նիստին: Երկրորդ օրը տեղի է ունենալու կայուն զարգացման և էներգետիկ անցման վերաբերյալ նիստը։

Եզրափակիչ հանդիպումից հետո Բրազիլիան G20-ի նախագահությունը կփոխանցի Հարավաֆրիկյան Հանրապետությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում