ԱԱնի Օհանյան

Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի ընթացքին առնչվող հարցեր

Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի ընթացքին առնչվող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները ամփոփելուց հետո քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի ընթացքին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ առկա համագործակցության շրջանակին և հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև քննարկել ջրային համակարգի կառավարմանն առնչվող այլ հարցեր:

 

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ջրային ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորման գործընթացում փոխադարձ ընդունելի և համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Աշխատանքների շարունակականությունը ապահովելու նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում