ՎՎահե Դավթյան

Գևորգ Պապոյանն ու ՎԶԵԲ գործադիր տնօրենը քննարկել են ՀՀ-ում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական կարողությունների աջակցման հարցեր

Գևորգ Պապոյանն  ու ՎԶԵԲ գործադիր տնօրենը քննարկել են ՀՀ-ում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական կարողությունների աջակցման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականության կարևորությունը։

 

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական կարողությունների աջակցմանը, Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում «կանաչ տաքսոնոմիայի» զարգացմանը՝ կայուն ներդրումները բացահայտելու և խրախուսելու, կապիտալի ներգրավման և կանաչ նախագծերի աճը խթանելու շրջանակներում:

 

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում՝ նախարար Գևորգ Պապոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում