ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ Երևանի Մանանդյան փողոցում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Երևանի Մանանդյան փողոցում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15։53-ին։ Մասամբ այրվել են խոհանոցի գույքը և կենցաղային իրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում