ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ

ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։ Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

 

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝ Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

 

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում։ Նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, խոսել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և դրանք հետևողականորեն իրականացնելու մասին։
 

Քննարկվել են նաև մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում