ԼԼիլիթ Ասատրյան

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կյանքի է կոչվելու ի հեճուկս բոլոր մտահոգությունների. ԿԳՄՍ նախարար

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կյանքի է կոչվելու ի հեճուկս բոլոր մտահոգությունների. ԿԳՄՍ նախարար

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կյանքի է կոչվելու ի հեճուկս բոլոր այն մտահոգությունների, որոնք հնչում են, և թերահավատությունների, որոնք կան: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա պետք է հստակ լինել՝ ինչ մեծածավալ ծրագրի մասին ենք խոսում, և, հետևաբար, փուլային իրականացման ինչ տարբերակներով ենք առաջ գնալու: Ինչպես պլանավորել ենք, 2029-ից սկսած առաջին շենքերը Ակադեմիական քաղաքում կլինեն: Առաջին գործառույթները կսկսեն իրականացվել, և այնուհետև փուլային սկզբունքով այդ մեծ ծավալի աշխատանքն իր տրամաբանական ընթացքով կգնա:

Առաջին փուլում տեղափոխվելու են 4 բուհեր՝ կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական համալսարանները, երկրորդ փուլով՝ դասական և բժշկական համալսարանները»,- նշեց նախարարը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում