ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլիայի նախագահը չեղարկել է թռիչքը BRICS գագաթնաժողով

Բրազիլիայի նախագահը չեղարկել է թռիչքը BRICS գագաթնաժողով

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չեղարկել է իր թռիչքը Ռուսաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետության ղեկավարի գրասենյակը։

Բրազիլիայի նախագահը վնասվածք է ստացել ծոծրակի հատվածում, սկսվել է արյունազեղում: Բժիշկները քաղաքական գործչին «խորհուրդ են տրվել խուսափել օդային ճանապարհորդություններից, միաժամանակ նա ի վիճակի է կատարել իր սովորական պարտականությունները»:

BRICS-ի ֆորումին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, պարզաբանում է Reuters-ը։

BRICS-ը պետությունների ոչ պաշտոնական խումբ է, որը ներառում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան 2023 թվականի օգոստոսին հայտարարել է, որ Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները հրավիրվել են միանալու որպես լիիրավ անդամներ։ Արգենտինան հետագայում հրաժարվել է այդ քայլից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում