ՄՄարիամ Մխիթարյան

«Հըզբոլլահի» հետ հրադադարի հասնելն ավելի հեշտ է, քան ՀԱՄԱՍ-ի. Բայդեն

«Հըզբոլլահի»  հետ հրադադարի հասնելն ավելի հեշտ է, քան ՀԱՄԱՍ-ի. Բայդեն

Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի հասնելը կարող է ավելի հեշտ լինել, քան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո:

«Ղեկավարները կարծում են, որ Լիբանանում հրադադարի հասնելու հնարավորություն կա, իսկ ահա Գազայում դա ավելի բարդ կլինի», - Բայդենի խոսքը մեջբերել է Associated Press-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ հայտարարել է, որ դաշնակիցներն աշխատում են Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և համաձայն են, որ «միայն ռազմական լուծում» գոյություն չունի: «Հիմա մենք պետք է առավելագույնս օգտագործենք դիվանագիտությունը»,-հավելել է Սթարմերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում