ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական զորքերը շաբաթ օրը հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել 98 անօդաչու թռչող սարքերից 42-ը և վեց հրթիռներից չորսը։ Եվս 42 անօդաչու թռչող սարք կորել է տեսադաշտից։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով էլ՝ մինչև հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում ռուսական բանակը ոչնչացրել և որսացել է ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք։ Երկուսը թռել են Ռոստովի, մեկը՝ Բելգորոդի, ևս տասներեքը՝ Բրյանսկի շրջանների վրայով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում