ՄՄարիամ Մխիթարյան

Տեղի է ունեցել Փեզեշքիան-Մակրոն հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Փեզեշքիան-Մակրոն հեռախոսազրույցը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես Լիբանանի հարավում ճգնաժամի սրման հետ կապված հարցերը։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած առաջարկի։ Նա Մակրոնին կոչ է արել  եվրոպական մյուս երկրների ղեկավարների հետ շարունակել ջանքերը՝ ստիպելու Իսրայելին դադարեցնել «ցեղասպանությունն ու հանցագործությունները» Գազայում և Լիբանանում։ Փեզեշքիանը նաև դրական է գնահատել Ֆրանսիայի կառավարության վերջին դիրքորոշումները՝ Իսրայելի գործողությունները դատապարտելու և այդ երկրին զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում