ԼԼիլիթ Ասատրյան

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն Սիմոնյան

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը:

«Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա  2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատեն շենքերը, կփորձեն գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր: Այդ մասին 

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:

Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք»,- Տելեգրամ-ալիքում գրել է ԱԺ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում