ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր

Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր

Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։ Նա կոչ է արել դադարեցնել կրակը, սակայն չի նշել հրեական պետության տարածքի վրա Իրանի հրթիռային հարձակումը, ինչն առաջացրել է Իսրայելի վրդովմունքը:

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։

«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հող»,- ասել է ԱԳ նախարար Իսրայել Կացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում