ԳԳոհար Սարգսյան

Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և 51 համարի ավտոբուսը․ կա տուժած

Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և 51 համարի ավտոբուսը․ կա տուժած

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 08:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում