ՔՔրիստինե Ոսկանյան

Պարգևատրման պիլոտային ծրագիրը հանգեցրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության էական բարելավմանը

Պարգևատրման պիլոտային ծրագիրը հանգեցրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության էական բարելավմանը

Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրել է, որ  2022 թվականի սեպտեմբերից շուրջ երկու տարի ծառայությունում իրականացվել է պարգևատրման պիլոտային ծրագիր, ինչը հանգեցրել է ծառայության գործունեության էական բարելավման: Պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին` օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ  ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: Նա պարզաբանել է, որ Հարկադիր կատարման  ծառայության աշխատակիցները պարգևատրվելու են իրենց ներկայացրած կատարողականների արդյունքների հիման վրա: Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում