ՎՎահե Դավթյան

Թեղուտ գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա զոհ և տուժած

Թեղուտ գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր O․ Ս․-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը, իսկ Օ․ Ս․-ինը գնահատվել ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում