Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և ասել, որ Նորավանի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել

Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և ասել, որ Նորավանի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել:

Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտե արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի ջնջված համարով ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն գնդացիր, տարբեր տիպի որսորդական 2 հրացան, կարճեցված փողով 4 հրացան, նռնակներ, տարբեր տիպի 4 ատրճանակ, երկփողանի հրացանի ագուցարան, սվին-դանակ, ծխանռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տիպի ու տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ինքնաձիգի ու գնդացրի, հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանների դետալներ, պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն և այլն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում