ՎՎահե Դավթյան

Բնունիս գյուղի մոտ այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Բնունիս գյուղի մոտ այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում