ԻԻրինա Մկրտչյան

Կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին։ Այս համատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը։ 

Կողմերը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ճանապարհային անվտանգության, շրջակա միջավայրի ոլորտներում հետագա համագործակցությանն ուղղված քայլերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում