ԳԳոհար Սարգսյան

Գինու զբոսաշրջությունը՝ գյուղի զարգացման հենարան․ միջոցառում՝ Հայաստանում ՄԱԿ գինու զբոսաշրջության համաժողովին ընդառաջ

Գինու զբոսաշրջությունը՝ գյուղի զարգացման հենարան․ միջոցառում՝ Հայաստանում ՄԱԿ գինու զբոսաշրջության համաժողովին ընդառաջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր մասնակցել է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 13-ը կայանալիք ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը։ Ներկա են եղել նախարարի տեղակալները, ԷՆ գլխավոր քարտուղարն ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովը միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը։

«Գինու զբոսաշրջությունը մեզ համար ավելին է, քան պարզապես արդյունաբերություն. այն գյուղի զարգացման հենարանն է և մեր հարուստ մշակութային ժառանգության պահապանը: Գինու արտադրության արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ և մնում է Հայաստանի ժառանգության կենտրոնական մասը»,- ողջունելով հյուրերին ասել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Համաժողովին կմասնակցեն ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարը, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, դոնոր կազմակերպություններ, միջազգային և տեղական խոսնակներ ու բանախոսներ, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչներ, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում