ԳԳոհար Սարգսյան

ՀՀ և Տաջիկստանի ԱԳ փոխնախարարները կարևորել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը

ՀՀ և Տաջիկստանի ԱԳ փոխնախարարները կարևորել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը

Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Սոդիկ Իմոմիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են փոխվստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամենատարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված գործնական քայլերի իրականացման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում