Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

ԴԴիանա Գասպարյան

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Օրակարգում են եղել երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական գործակցության հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Եռակողմ բանակցություններին ընդառաջ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում զարգացումները և անվտանգային իրավիճակը։ Պաշտոնյաներն ընդգծել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը: Նախարարներն անդրադարձել են անվտանգության և ռազմական կրթության ոլորտում գործակցության հետ կապված հարցերի։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում