ԳԳոհար Սարգսյան

Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է

Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է

Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 82մ երկարությամբ կառույցը ոչ թե մասնակի, այլ ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն ունի: Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ գործընթացը կիրականացվի երկու փուլով. այս պահին շինարարներն աշխատում են Դավիթ Բեկից իջնող ուղղությամբ:

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կուսումնասիրվեն մայրաքաղաքում առկա բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները:

Անձնագրավորման գործընթացը կներառի տեղեկատվություն, թե տվյալ կամրջային կառույցները, որ թվականին, ինչ նյութից են կառուցվել, կգնահատվի դրանց սեյսմիկ վիճակը, կրողունակությունը. հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են շահագործման համար և որոնց հիման վրա էլ համայնքը կձեռնարկի ամրացումն ու վերակառուցումը:

Տեխնիկական այս առաջադրանքը կդառնա Երևանում նախաձեռնված թվայնացման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում