ՎՎահե Դավթյան

ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը. այն կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը. այն կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հարցը ընդգրկված էր կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում և հավանություն ստացավ: 

Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այդ նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում