Թուրքիան BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել. Ուշակով

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիան BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնականը: Յուրի Ուշակովի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրները կուսումնասիրեն Անկարայի հայտը: Նաև, ըստ ռուսական կողմի, Ռեջեփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Երեկ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարել էր՝ Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Պետեր Ստանոն շեշտել է՝ ակնկալում են, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքական կուրսը ԵՄ քաղաքականությանը: Նա հիշեցրել է՝ ԵՄ-ն և Թուրքիան առևտրային շատ լավ հարաբերություններ ունեն:

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը համոզմունք էր հայտնել՝ Թուրքիան կարող է ուժեղ և բարգավաճ երկիր դառնալ՝ զարգացնելով հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում