Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունը տեղի է ունեցել սահմանափակումների պայմաններում. Ստանո

ԴԴիանա Գասպարյան

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Պետեր Ստանոն մեջբերել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:

«Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին»,- ասված է Ստանոյի հաղորդագրության մեջ։

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանությանը հաշվի առնել և կյանքի կոչել առաքելության գնահատականները և առաջարկները: Ստանոն նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ հարցում։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում